Իրանը վճռականորեն դատապարտել է իսրայելական ոստիկանության ռեյդը Ալ-Աքսա մզկիթում։ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցների գործողություններն անվանել է հանցագործություն մարդու իրավունքների դեմ։

«Սիոնիստական վարչակարգի զինվորականների դաժան հարձակումը մզկիթում պաղեստինցի ուխտագնացների եւ հավատացյալների դեմ եւս մեկ անգամ ցուցադրել է ամբողջ աշխարհին մարդու իրավունքների դեմ այդ վարչակարգի հանցագործությունների դաժան բնույթը»,- գրել է նա Թվիթերում։

Նրա կարծիքով՝ ռեյդն Ալ-Աքսա մզկիթում պահանջում է «իսլամական աշխարհի, աշխարհի ազատ մարդկանց եւ պատասխանատու միջազգային կազմակերպությունների անհապաղ արձագանքը»։