Անկարան դատապարտում է իսրայելցի ուժայինների գործողությունները Ալ Աքսա մզկիթում եւ դրանք անընդունելի է համարում, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրը։

Ավելի վաղ պաղեստինյան լրատվամիջոցները հայտնել էին, որ տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում Իսրայելի ուժայինների հետ բախումների ժամանակ։ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Ալ Աքսայում ձերբակալել է 350 մարդու։ Իսրայելի գործողություններն արդեն դատապարտվել են Հորդանանը եւ Եգիպտոսը։

«Անիծում ենք իսրայելցի ուժայիններին Ալ Աքսա մզկիթի սուրբ կարգավիճակի խախտման եւ այնտեղ թաքնվողների վրա հարձակվելու համար, ինչպես նաեւ մեծ թվով պաղեստինցիների ձերբակալման համար։

Ռամադանի պահքի սուրբ ամսվա ընթացքում Ալ Աքսա մզկիթում հավատացյալների վրա հարձակումներն անընդունելի են», - ասվում է հայտարարության մեջ:

Թուրքական գերատեսչությունը նշել է, որ անհանգստացած է տարածաշրջանում եւ Գազայի հատվածում իրավիճակի սրմամբ։

«Իսրայելի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի ցանկացած սադրիչ գործողություն եւ հարձակում, որը կարող է հանգեցնել էսկալացիայի աճին», - նշել է ԱԳՆ-ն: