ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպառնում է 136 տարվա բանտարկություն մեղադրանքի 34 կետերով, որոնք վերաբերում են Trump Organization ընկերության առաջին աստիճանի ֆինանսական հաշվետվոությունների կեղծումներին, տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը։

Միեւնույն ժամանակ, իրական ժամկետն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի քիչ կլինի, եթե նախկին նախագահը մեղավոր ճանաչվի մեղադրանքի մի մասով կամ բոլոր մեղադրանքներով, նշել են լրագրողները։

Գործնական փաստաթղթերի կեղծումը Նյու Յորքում համարվում է փոքր իրավախախտում, բայց երբ հանցագործը դրան դիմել է «մեկ այլ հանցագործություն կատարելու կամ «դրա կատարումը թաքցնելուն օգնելու» նպատակով, խոսքը կարող է վերաբերել առավելագույնը չորս տարվա ազատազրկմանը։

Ըստ Նյու Յորքի օկրուգային դատավոր Էլվին Բրեգի՝ խոսքը նաեւ կարող է վերաբերել հանցավոր գործարքին՝ ընտրություններում ապօրինի միջոցներով թեկնածու առաջադրվելու նպատակով։ Բացի այդ, նախատեսվել է կատարել մի շարք կեղծ հայտարարություններ հարկային մարմինների համար։ Վերջապես, կաող էին տեղի ունեցած լինել նաեւ դաշնային ընտրական օրենսդրության այլ խախտումներ, նշել է նա։

«Ընդհանուր առմամբ, 34 կեղծ գրառում է մտցվել գործնական փաստաթղթերի մեջ Նյու Յորքում, որպեսզի թաքցվի նախնական գաղտնի վճարումը՝ 130 000 դոլարի չափով»,- ավելացրել է Բրեգը։