ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 11-ից 14-ը կայցելի Մեծ Բրիտանիաեւ Իռլանդիա, հայտնում է Սպիտակ տունը։

«Նախագահ Ջո Բայդենը ապրիլի 11-14-ը կայցելի Մեծ Բրիտանիա եւ Իռլանդիա: Նախագահ Բայդենը ապրիլի 11-12-ը նախ կմեկնի Հյուսիսային Իռլանդիա՝ Բելֆաստ, այնուհետեւ ապրիլի 12-14-ը կայցելի Իռլանդիա»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հյուսիսային Իռլանդիայում այցի ժամանակ ամերիկացի նախագահը մտադիր է քննարկել 25 տարի առաջ Բելֆաստի համաձայնագրի ստորագրումից հետո առկա առաջընթացը։ Իռլանդիայում Բայդենը կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր։