Իսլամական «Թալիբան» արմատական շարժումը ՄԱԿ-ի աֆղանուհի աշխատակիցներին արգելել է աշխատել Աֆղանստանի տարածքում։
«Տարբեր ուղիներով մեզ հայտնել են, որ արգելքը տարածվում է ողջ երկրով», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Այս արգելքը Դյուժարիկն անվանել է «անընդունելի եւ անհասկանալի», այն կարող է խանգարել մարդասիրական կազմակերպություններին օգնության ցուցաբերել նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը։





























