Չառլզ III-ի թագադրման հրավիրատոմսում Քամիալ Փարքեր-Բուուլզն առաջին անգամ պաշտոնապես անվանվել է «Քամիլա թագուհի», տեղեկացրել է Mirror-ը։
Ապրիլի 4-ի երեկոյան Բուքինգհեմյան պալատը ներկայացրել է Չառլզ III-ի եւ Քամիլա Փարքեր-Բոուլզի թագադրման պաշտոնական հրավիրատոմսը, որն ուղարկվելու է ավելի քան երկու հազար հրավիրյալ հյուրերի։ Հրավերում թագավորի տիկինն առաջին անգամ ներկայացված է որպես «Նորին Գերազանցություն Քամիլա թագուհի»։
«Նորին մեծություններ Չառլզ III-ի եւ Քամիլա թագուհու թագադրումը։ Թագավորի հրամանով կոմս Մարշալին հրամայվել է հրավիրել... 2023թ. մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում ներկա գտնվել»,- նշվել է հրավիրատոմսում։
Հրավիրատոմսի դիզայնը կատարել է նկարիչ-իլյուստրատոր Էնդրյու Ջեյմիսոնը։ Դաշտային ծաղիկներ պատկերող հրավիրատոմսը մարմնավորում է Մեծ Բրիտանիայի թագավորի սերը բնության եւ շրջակա միջավայրի հանդեպ։ Դրա վրա պատկերված են նաեւ Չառլզ III-ի եւ Քամիլա Փարքեր-Բոուլզի զինանշանները։





























