Բելառուսի ՌՕՈւ-ի զենիթահրթիռային գնդի ստորաբաժանման եւ ՀՕՊ-ի զորքերի մարտավարական զորավարժություն տեղի կունենա «Բրեստսկի» զորադաշտում, տեղեկացրել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«2023թ. ապրիլի 5-7-ը նշված նախապատրաստման պլանի համապատասխան՝ «Բրեստսկի» զորադաշտում տեղի կունենա մարտավարական զորավարժություն՝ ՌՕՈւ-ի զենիթահրթիռային գնդի մեկ ստորաբաժանման եւ ՀՕՊ-ի զորքերի մասնակցությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշվել է, որ զորավարժության շրջանակում դիվիզիոնի հրամանատարությունը պետք է ընդունի տեղափոխում իրականացնելու որոշում եւ անցնի նոր դիրք, դիվիզիոնը բերի մարտական կարգի եւ մարտական հերթապահություն սկսի։ «Առաջադրանքները պետք է կատարել մշտական ռադիոէլեկտրոնային խանգարումների, դիվերսիոն-հետախուզական խմբերի ազդեցության եւ անօդաչու թռչող սարքերի կիրառման պայմաններում»,- տեղեկացրել են Բելառուսի պաշտպանության նախարարությունում։





























