Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեւերլիի հետ քննարկել է հացահատիկի գործարքի իրականացման հետ կապված խնդիրները։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է նա։
Զրույցը, նրա խոսքով, տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
«Հացահատիկի գործարքի իրականացման եւ պարարտանյութերի մատակարարման հետ կապված խնդիրները շարունակվում են, մենք դա քննարկել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, լուծման հարցում առանցքային դեր ունի Թուրքիան։ Խնդիրները վերաբերում են վճարումներին, ապահովագրությանը, նավերի սպասարկմանը այն նավահանգիստներում, որոնք կարող են դրանք ընդունել»,- ասել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն նաեւ հայտարարել է, որ մտադիր է հացահատիկի գործարքը քննարկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որը հինգշաբթի այցելելու է Անկարա։





























