Իրանի եւ ԱՄԷ-ի նախագահներ Էբրահիմ Ռաիսին եւ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը առաջիկայում կհանդիպեն։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Յակուբ Ռեզազադեն։
Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ կամ Թեհրանում կամ Աբու Դաբիում։
Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, Իրանը երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո ութ տարվա ընթացքում առաջին անգամ դեսպան է նշանակել ԱՄԷ-ում։ Դեսպան է դարձել դիվանագետ Ռեզա Ամերին։





























