Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Շվեդիան պետք է մի շարք լրացուցիչ քայլեր անի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, քանի որ ներկայիս քայլերը բավարար չեն։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Բրյուսելում իմ շվեդ գործընկերոջ (Տոբիաս Բիլստրյոմ) հետ հանդիպման ժամանակ մենք բարձրացրել ենք այն քայլերի թեման, որոնք Ստոկհոլմը պետք է ձեռնարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում: Որոշ քայլեր արվել են, բայց դրանք բավարար չեն։ Լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։