Իրանի խորհրդարանի շուրջ 210 պատգամավորներ իրենց հայտարարության մեջ դատապարտել են օկուպացված պաղեստինյան տարածքներում Ադրբեջանի դեսպանատան բացումը, ինչպես նաեւ տարածաշրջանում Ադրբեջանի դեպանորդի նշանակումը՝ կոչ անելով Իրանի ԱԳՆ-ին քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
Չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը բացել է իր դեսպանատունն Իսրայելում եւ իր դեսպանին ներկայացրել կեղծ ռեժիմին՝ կատարելով իսլամական աշխարհի շահերին հակասող անհավանական արարք։
Իրանի օրենսդիրները արաբական եւ իսլամական երկրների կառավարություններին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը եւ Միջխորհրդարանական միությանը կոչ են արել դատապարտել Ադրբեջանի գործողությունները։



























