Լատվիայի խորհրդարանը 18 տարեկանից սկսած տղամարդկանց համար մեկ տարվա ընթացքում պարտադիր զինվորական ծառայության մասին օրենք է ընդունել, առաջին զորակոչը կսկսվի հուլիսի 1-ին, չորեքշաբթի հայտնել է Սեյմի մամուլի ծառայությունը:
«Չորեքշաբթի՝ ապրիլի 5-ին, երրորդ ընթերցմամբ, Սեյմը ընդունեց Ազգային պաշտպանության ծառայության մասին օրենքը եւ դրա հետ կապված այլ օրենքների փոփոխությունները, որոնք սահմանում են ազգային պաշտպանության ծառայությունը: Առաջին զորակոչը կսկսվի հուլիսի 1-ից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մեկամյա ծառայության պարտադիր զորակոչի ենթակա կլինեն Լատվիայի 18 տարին լրացած տղամարդ քաղաքացիները:





























