Չեխիան մտադիր է Ուկրաինային 600-700 մլն կրոն (մոտ 28-32 մլն դոլար) ռազմական օգնություն տրամադրել: Այդ մասին լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան:

«Ուկրաինային օգնությունը, որը մենք ծրագրել ենք գլխավոր շտաբի պետ Կարել Ռժեգկայի հետ միասին, կազմում է մոտ 600-700 միլիոն կրոն։ Դա ոչ թե ֆինանսական օգնություն է, այլ ռազմական նյութեր, որոնք գտնվում են մեր բանակային պահեստներում։ Դրանք իսկապես մեզ պետք չեն, եւ բանակը կարող է դրանք ուղարկել Ուկրաինա՝ չվտանգելով սեփական պաշտպանունակությունը»,-ասել է նա։