Լեհաստանը Ուկրաինայի զինված ուժերին է հանձնել 4 ՄիԳ-29 կործանիչ։ Այս մասին չորեքշաբթի օրը Վարշավայում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Չորս ՄիԳ-29-երը, որոնք պահեստում էին, վերջին ամիսներին հանձնվել են Ուկրաինայի Զինված ուժերին»,- մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը։
Դուդայի խոսքով՝ ևս չորս կործանիչների տեղափոխումը ընթացքի մեջ է։





























