Երեք ոստիկան զոհվել, ութ հոգի վիրավորվել է Ինգուշիայի Մալգոբեկի շրջանում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում, տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ապրիլի 3-ի ժամը 20.00-ից Մալգոբեկի շրջանում գործում է հակաահաբեկչական գորոծղության ռեժիմ։ Ուժայինները որոնում են ճանապարհապարեկային ծառայության կետի դեմ հարձակման մասնակիցներին, որոնք կարողացել էին վիրավորել մեկ ոստիկանի եւ թաքնվել։ Այսօր գիշեր ուժայինները տեղեկացրել են, որ որոնվողները արգելափակվել են Զյազիկով Յուրտ գյուղի տներից մեկում եւ մարտի մեջ են մտել։ Աղբյուրները տեղեկացրել են, որ ոստիկանների շրջանում զոհեր կան։ Mash Gor եւ Astra եւ Mash Gor մեդիա-նախագծի Թելեգրամ-ալիքների տվյալներով՝ զոհվել է երկու ոստիկան, եւս վեց հոգի վիրավորվել է։ Շեյխ Մանսուրի անվան կամավորական գումարտակի մամուլի քարտուղար Իսլամ Բելոկիեւն իր Թելեգրամ-ալիքում ներկայացրել է նույն տվյալները սպանվածների եւ վիրավորների մասին։ Ուժայինների հետ կապված «112» Թելեգրամ-ալիքը վաղ առավոտյան գրառում է հրապարակել երեք զոհվված եւ յոթ վիրավորված իրավապահների մասին։
Երեք ոստիկան զոհվել եւ ութը վիրավորվել է Ինգուշիայի Մալգոբեկի շրջանում հակաահաբեկչական գործողության ընթացքում, այսօր գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով շրջանի իրավապահ մարմինների աղբյուրին։
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ իրավապահ մարմինների երեք աշխատակից զոհվել է Զյազիկով Յուրտում, յոթ հոգի վիրավորվել է։ «Երեք աշխատակից զոհվել է, նրանցից երկուսը՝ գործուղված երկրի այլ սուբյեկտներից։ Տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել եւս յոթ իրավապահներ»,- գործակալությունը մեջբերել է իրավապահ մարմինների աղբյուրի խոսքերը։
Զոհերի մասին տեղեկության պաշտոնական հաստատումը դեռ չկա, Ինգուշիայի ՆԳՆ-ի կայքում տեղեկություն զհոված իրավապահների մասին չկա։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Օսիայի եւ Ինգուշիայի սահմանին մարտին ճանապարհապարեկային ծառայության կետի դեմ հարձակումից հետո ուժայինները տեղեկացրել էին, որ ահաբեկչության պատրաստման կասկածանքով որոնվում է Ինգուշիայի վեց բնակիչ՝ Միկայիլ Մոշխոեւը, Ռամազան Էլդիեւը, Ամիր Բոկովը, Ամիրխան Գուրաժեւը, Ադամ Օզդոեւը եւ Մովսար Կոտոեւը։ Ռամազան Էլդիեւին մարտի 29-ի առավոտյան մահացած են գտել, իսկ ապրիլի 5-ին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ մահացած է գտնվել խմբի եւս մեկ մասնակց, ենթադրաբար՝ Մովսար Կոտոեւը։





























