Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ կխոսի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, երբ հարմար պայմաններն ու ժամանակը լինեն։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ինքը՝ ֆոն դեր Լայենը Պեկինում բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։ Եվրահանձնաժողովի նախագահի ելույթը հեռարձակում են Եվրահանձնաժողովի ծառայությունները։
«Հետաքրքիր էր լսել, որ Սի Ծինփինը ընդգծել է նախագահ Զելենսկու հետ խոսելու իր պատրաստակամությունը, երբ հարմար պայմաններն ու ժամանակը լինեն», - ասել է նա:





























