Շվեդիայի կառավարությունը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող 50-ամյա տղամարդուն, հայտնում է շվեդական TT գործակալությունը։

Թուրքիան նրան համարում է Թուրքիայում «զինված ահաբեկչական կազմակերպության» անդամ։ Արտահանձնման հարցումը ստացվել է 2022 թվականի նոյեմբերին, սակայն Շվեդիան հրաժարվել է արտահանձնել իր քաղաքացուն։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Շվեդիան պետք է մի շարք լրացուցիչ քայլեր ձեռնարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, քանի որ արված քայլերը բավարար չեն։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։