Ուկրաինայից զենք է հոսում Բելառուս, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Երեկ ես նախագահ Պուտինին ասացի, որ Ուկրաինայից պարզապես զենք է հոսում Ռուսաստան, իսկ Ռուսաստանի միջոցով մեզ՝ Ուկրաինայի հետ մեր սահմանը ամուր փակ է։ Զենքն անցել է Բրյանսկով և այլ շրջաններով»,- ասել է Լուկաշենկոն հինգշաբթի օրը Գերագույն պետական ​​խորհրդի նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։