Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ Չինաստանն իր դերը կխաղա Ուկրաինայում պատերազմի կարգավորման գործում եւ կօգնի արդար խաղաղություն կնքել, որը հիմնված կլինի Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգանքի վրա:

Միեւնույն ժամանակ, ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ «հաստատակամորեն հավատարիմ է Զելենսկու խաղաղ ծրագրին»։

Բացի այդ, Եվրահանձնաժողովի նախագահն ասել է. «Մենք հույս ունենք, որ Չինաստանը Ռուսաստանին չի մատակարարի ռազմական նշանակության որեւէ արտադրանք՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի»։