Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 34 հրթիռ է արձակվել։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ դրանցից 25-ը որսվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, 5-ն ընկել է Իսրայելի տարածքում:

The Times of Israel-ը դա անվանել է 2006 թվականից ի վեր ամենախոշոր հարձակումը։

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ վարչապետ Նեթանյահուն շտապ խորհրդակցություն է անցկացրել կառավարության ուժային բլոկի հետ, այնուհետեւ անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել Լիբանանի կողմից Իսրայելի հյուսիսային շրջանների հրթիռակոծումից հետո: