Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում այսօր, սեպտեմբերի 26-ին մեկնարկում է շախմատի Մեծ Սաղավարտի եզրափակիչ մրցաշարը: Տեղի է ունեցել վիճակահանությունը եւ հայտնի են բոլոր տուրերի զույգերը: Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը կլինի Ֆրանսիսկո Վալյեխոն: Առաջին տուրի մյուս պարտիաներում Հիկարու Նակամուրան կմրցի Վասիլի Իվանչուկի, Վիշվանաթան Անանդը` Մագնուս Կարլսենի հետ: