ՊՆ՝ վթարի ենթարկված սանիտարական ավտոմեքենայի անձնակազմի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ավտոմեքենայի մեջ եղած բուժակները և վարորդն աննշան վնասվածքներ են ստացել և նույնիսկ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Այս մասին հատնում են ՀՀ ՊՆ-ից:
Ստացիոնար բուժման որևէ մեկը չի ընդունվել, ստացել են ամբուլատոր բուժօգնություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքում բախվել են բեռնատարն ու ՊՆ սանիտարական ավտոմեքենան, ՊՆ վարորդն ու 2 բուժակ տեղափոխվել են հոսպիտալ:




























