Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար  տեղի ունեցել Երևանում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզ բնակիչ 62-ամյա Սուրիկ Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 192 հասցում կառուցվող էլիտար շենքի պաշտպանիչ թիթեղներին, գովազդային պաստառին և հայտնվել շինհրապարակում՝ ավազի կույտի վրա:

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: