Հայաստանի տարբեր վայրերում ապրիլի 18-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա 3,5, Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ուշ երեկոյան հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +7+9, վաղը ցերեկը՝ +21+23 աստիճան։

Օդի ջերաստիճանը մարզերում.

Շիրակում գշերը՝ 0+3, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +17+20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +13+16, 

Լոռիում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+17,

Տավուշում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+22,

Արարատում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +23+25, 

Արմավիրում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +22+24, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +22+24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+20,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +13+16,

Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +15+18։