Միաժամանակ արձանիկներով կասկածելի ծանրոցներ է ստացել առնվազն հինգ մարդ, հայտնում է Mash-ը։
Հայտնի է, որ քաղաքագետ Կոնստանտին Սիվկովը, որը մշտապես մասնակցում է հասարակական-քաղաքական թոք-շոուներին, Ուլյանովսկից ծանրոց է ստացել Նիկիտա Բարին անունով անհայտ ուղարկողից։
Փորձագետի խոսքով՝ այդպիսի «նվերներ» են ստացել նաեւ իր գործընկերներ Վլադիսլավ Շուրիգինը, Կոնստանտին Իսաեւը, Տիմոֆեյ Սերգեյչեւը, ինչպես նաեւ ՏԱՍՍ գործակալության թղթակից Միխայիլ Տերեշչենկոն։
Ծանրոցները ստուգվել են ոստիկանների կողմից։ Դրանցից առնվազն մեկում գտնվել է ԽՍՀՄ մարշալ Ժուկովի կիսանդրին։ Ստացված ծանրոցներում որեւէ վտանգավոր իրի մասին հաղորդագրություններ չեն ստացվել:





























