Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մեկնարկած շախմատի Մեծ սաղավարտ շարքի եզրափակիչ մրցաշարում հաղթանակով մեկնարկեց Լեւոն Արոնյանը: Հայկական շախմատի առաջատարը սպիտակներով հաղթեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին եւ երեք միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մյուս երկու պարտիաներում գրանցվեց ոչ ոքի: Խաղում էին Հիկարու Նակամուրան ու Վասիլի Իվանչուկն ու Վիշվանաթան Անանդն ու Մագնուս Կարլսենը: Երկրորդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարլսենի հետ:
Տեղադրություն



























