Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության երկրորդ տուրում Հայաստանը ներկայացնող Միկայի տղամարդկանց եւ կանանց թիմերը տարան երկրորդ հաղթանակները: Տղամարդկանց մրցաշարում Միկան 5:1 հաշվով հաղթեց Էյնատենին եւ 10 միավորով առայժմ 11-րդ տեղում է:
Կանանց մրցաշարում Միկայի թիմը 7,5 միավորով առաջատարն է: Երկրորդ տուրում Հայաստանի ակումբը 4:0 հաշվով հաղթեց Օսլո Շակսելսկապին:



























