Այսօր՝ ապրիլի 23-ին Կորյունի փողոցում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացրել են հատուկ օպերացիա։
shamshyan.com կայքի տեղեկություններով՝ Ոստիկանության ծառայողները նշված վայրից մոտ 40 անձ են բերման ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որոնցից մեծ մասի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, կասկածելի առարկաներ, սառը զենքեր։
Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ կան նաև հասարակությանը հայտնի անձանց բարեկամներ, ովքեր փորձել են իրենց բարեկամների միջոցով հասնել նրան, որ ոստիկանները նրանց չտեղափոխեն Ոստիկանություն:





























