Մոսկվայի մարզի տարբեր շրջաններում գտել են երեք ընկած քվադրոկոպտերներ, դրանցից մեկը հայտնաբերվել է Բելգորոդի օկրուգում ուկրաինական անօդաչուի անկման վայրից ոչ հեռու։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ուժային կառույցներին։

«Ուգոլյոկ» այգեգործական ոչ առեւտրային ընկերության տարածքում (Բելգորոդի քաղաքային օկրուգ) ապրիլի 24-ին հայտնաբերվել է ընկած անօդաչու՝ տեսախցիկով եւ միկրոֆոնով, առանց տարբերանշանների, այն գտել են ուկրաինական անօդաչուի ընկնելու վայրից մոտ 4 կիլոմետր հեռու, գործակալությանն ասել է ուժային կառույցների ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ երկուշաբթի գտնվել են նաեւ եւս երկու նման դրոններ շրջանի այլ վայրերում։ Քվադրոկոպտերներն ուղարկվել են փորձաքննության, ներկայում պարզվում է դրանց տերը եւ թե ինչ նպատակով են դրանք արձակվել։