Ապրիլի 25-ին, ժամը 16։01-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 17:00-ին: Այրվել են հյուրասենյակի հատակը (մոտ 4 քմ), կենցաղային իրեր և ջերմահարվել՝ նկուղի առաստաղը (մոտ 10 քմ):