Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ապրիլի 27-ին ներկա կգտնվի «Աքքույու» ատոմակայանին վառելիքի մատակարարման արարողությանը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է թուրքական պետական A Haber հեռուստաալիքը։
Բացի այդ, հեռուստաալիքը նշում է, որ արարողությունից առաջ Թուրքիայի առաջնորդը հեռախոսային բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Մինչդեռ չորեքշաբթի ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ որոշել է չեղյալ հայտարարել այդ օրը բոլոր հանրային միջոցառումները բժիշկների խորհրդով: Նախօրեին նրա ինքնազգացողությունը վատացել է թուրքական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ, ինչի պատճառով ուղիղ եթերն ընդհատվել է 20 րոպեով։ Էրդողանի խոսքով՝ դա կապված է եղել «ստամոքսային գրիպի» հետ։





























