«Ֆորտում»-ի եւ «Յունիպրո»-ի ակտիվներն արդեն փոխանցվել են «Ռոսիմուշչեստվո»-ի ժամանակավոր կառավարմանը՝ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն: Այս մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ստորագրման պահից։ Այնտեղ, իհարկե, ինչ-որ գործընթաց բյուրոկրատական է։ Բայց, իհարկե, հրամանագրի ստորագրման պահից»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բաժնեմասերն անցել են «Ռոսիմուշչեստվո»-ի տնօրինությանը։

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել է, որ օտարերկրյա ակտիվների առգրավման մասին հրամանագրի գլխավոր նպատակն է հայելային պատասխան տալ արտերկրում ՌԴ ակտիվների առգրավմանը:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ արտաքին կառավարման ներքո գտնվող ձեռնարկությունների ցանկը կարող է ընդլայնվել: