Մոսկվայի օդանավակայանում հետախույզ դրոնը քիչ էր մնում խափաներ ռուսական ուղեւորատար ինքնաթիռի թռիչքը, գրում է Mash Telegram ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Մոսկվայից Վլադիկավկազ ուղեւորվող ինքնաթիռի հետ: Անհայտ թռչող սարքը նկատվել է մայրաքաղաքի Շերեմետեւո օդանավակայանի շրջանում: Դրոնը շարժվել է հենց ինքնաթիռի շարժման հետագծով։ «Բարձրություն հավաքելու պահին օդանավի կապիտանը նկատել է սպիտակ կոպտեր՝ Շերեմետեւսկայա կայարանից մոտ 600 մետր բարձրության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ չնայած դրան՝ օդանավի թռիչքը հաջող է անցել։ Այժմ օդանավակայանի անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են դրոնի արձակման կետը եւ դրա տիրոջ ինքնությունը: