Պուտին-Էրդողան հանդիպում դեռ չի նախապատրաստվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Պեսկովը նշել է, որ խոսքը հեռանկարի մասին է:
Նշենք, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները տեսակապով մասնակցել են «Աքքույու» ատոմակայան միջուկային վառելիքի առաքման արարողությանը:





























