Ուժեղ հրդեհ է բռնկվել Իզմիրի (Թուրքիա) էլիտար բնակելի համալիրում։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Իզմիրի նահանգապետին։

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը քաղաքի արեւմտյան Ենիքալե շրջանում։ Համալիրի բնակիչներին տարհանել են։ Հրդեհը մարելուն մասնակցում են 25 հրշեջ հաշվարկներ եւ ուղղաթիռներ Անկարայից եւ Այդընից։ Հրդեհը մարելուն խանգարում է այն, որ շենքը երեսպատված է փայտով։

Նախնական տվյալներով՝ տուժել է յոթ մարդ։ Կրակը լիովին ոչնչացրել է մեկ մուտք։