Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեղանյութ էր տարածվել, թե ինչպես մի երիտասարդ դաժան վերաբերմունք է ցուցաբերում շան նկատմամբ։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։

Նա հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննական մարմին։

Ոստիկանությունից միաժամանակ տեղեկացնում են, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ արարքի համար նախատեսվում է պատիժ՝ առավելագունը մինչև 3 տարի ազատազրկում։

Հորդորում են զերծ մնալ նման հակաօրինական արարքներից։