Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի ՆԳՆ-ի հետ համատեղ բացահայտել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Մանեւիչի 1997թ. կատարված սպանությունը։

Նշվել է, որ քննչական գործողությունների ընթացքում փաստագրվել է, որ հանցագործությանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի կազմակերպված հանցավոր կազմակերպության երկու անդամ, որոնցից մեկն իրականացրել է պաշտոնյայի բնակության վայրի լրտեսումը եւ հանցակցին փոխանցել տեղեկություններ Մանեւիչի տեղաշարժի մասին։ Երկրորդը կրակել է այն մեքենայի վրա, որտեղ գտնվում էր փոխնահանգապետը։

«Երկուսն էլ խոստովանել են, որ նախապատրաստել եւ իրականացրել են Միխայիլ Մանեւիչի սպանությունը Սանկտ Պետերբուրգի այսպես կոչված «տամբովյան» հանցավոր խմբավորման պարագլուխ, 1956թ. ծնված Վլադիմիր Բարսուկովի (Կումարին) «պատվերով», որն անձամբ նրանց տվել է հանցագործության կատարման զենքը (Կալաշնիկովի ինքնաձիգ)»,- նշվել է հաղորդագրությունում։

Քննչական գործողությունները բացահայտված հանցագործության պրոցեսուալ ամրագրման համար շարունակվում են։