Քրեակատարողական ծառայությունը մասնակցել է համապետական շաբաթօրյակին։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները նույնպես կատարել են հիմնարկների տարածքների մաքրության, բարեկարգման և աղբահանության ակտիվ աշխատանքներ, որոշ հիմնարկներում իրականացվել է ծառատունկ։
Մաքրման աշխատանքներին մասնակցել են նաև ազատազրկված անձինք։





























