Ավարտական փուլում է Աբովյան պուրակի բարեկարգումը: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 2-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:

Ամփոփվել են Երևանի բուսաբանական այգում նախատեսվող հուշապուրակի կառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքները: 

Շուտով կառավարության աջակցությամբ Մուշական թաղամասում կմեկնարկի կոյուղագծի կառուցման ծրագիրը:

Ամիրյան փողոցի բոլոր մալուխները կանցկացվեն ստորգետնյա: Ծրագրի շրջանակում տեղադրվել են նոր հենասյուներ, անցկացվել խողովակներ, հերթը կապի օպերատորներինն է, որոնք պետք է մալուխներն գետնի տակ անցկացնեն: Հանձնարարվել է մեկ անգամ ևս տեղում ստուգել աշխատանքների որակը: