Եթե Ռուսաստանի տնտեսության մեջ դրական տեղաշարժեր լինեն, ապա դա պետք է դրական ազդեցություն ունենա նաեւ հայկական տնտեսության վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա դա բացատրեց նրանով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, եւ հայկական ապրանքները շարունակում են արտահանվել Ռուսաստան։ 

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի տնտեսության մեջ դրական տեղաշարժերը կհանգեցնեն հայկական տնտեսվարող սուբյեկտների եկամուտների ավելացման:

«Բիզնեսը սկսել է արագ մարել պարտքերը, ուստի կարելի է ենթադրել, որ բիզնեսի եկամուտներն աճել են, որոնք մասամբ շրջվում են արտահանման ծավալները մեծացնելու նպատակով»,-ասց Գալստյանը:

Նա նկատեց, որ տնտեսության համար կարեւոր նշանակություն ունի նաեւ այն, թե արդյոք ՀՀ քաղաքացիները կշարունակեն արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան: