Մոսկվայի մարզի Կոստինո ավանի մոտ, Պուշկինյան շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին տեղեկացրել է «Осторожно, Москва» Թելեգրամ-ալիքը։
Ալիքի տեղեկացմամբ՝ ընկած անօդաչուն հայտնաբերել են աշխատողները մայիսի 2-ի ցերեկը. երկու մետրանոց դրոնն ընկել էր դաշտում, լցակայանից 150 մետր հեռավորության վրա։
«Դեպքի վայր են կանչվել արտակարգ ծառայություններ»,- նշվել է ալիքի հաղորդման մեջ։
Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի Վոլնա գյուղում տեղի էր ունեցել հրդեհ նավթամթերքների պահեստարանում, որն առաջ էր եկել անօդաչու թռչող սարքի ընկնելու պատճառով։
Մինչ այդ Baza Թելեգրամ-ալիքն էր գրել, որ անօդաչուն ռումբ է նետել Բրյանսկի մարզում կառուցվող շենքի վրա։




























