Հայաստանում մայիսի 4-ին տեղ-տեղ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, լեռներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օրվա երկրորդ կեսին ամենուրեք նկատվելու է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +11+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +13+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+12, 

Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +14+17,

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +16+20,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +9+12,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +13+18,

Արարատում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +20+22, 

Արմավիրում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +19+21, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+12,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +19+21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+23,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+16,

Արցախում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+21։