Մայիսի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 3-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձրանալ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +18+20,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 13 + 17,
Լոռիում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 18 + 21,
Տավուշում՝ գիշերը՝ +3 + 8, ցերեկը՝ + 20 + 24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 18 + 23,
Արարատում՝ գիշերը՝ +7 + 10, ցերեկը՝ + 24 + 26,
Արմավիրում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ + 24 + 26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +14+16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 7, ցերեկը՝ + 23 + 25,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 23 + 28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +17+20,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +7 + 11, ցերեկը՝ + 20 + 25։





























