Անցյալ տարի ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ ռեկորդային առեւտրաշրջանառություն է գրանցվել՝ մոտ 215 մլրդ դոլար, իսկ չինական տվյալներով՝ անգամ ավելի շատ։ Այս մասին մայիսի 12-ին Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երեւան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնեւը։

Նա կարեւորել է, որ Չինաստանի հետ հավասարակշռված առեւտուրը, այսինքն՝ արտահանումն ու ներմուծումը գրեթե հավասար են։

Սլեպնեւը հայտնել է, որ չինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերի ուսումնասիրման շուրջ, ինչն այժմ հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով բոլոր կատարվող փոփոխությունները։

«Տվյալ դեպքում Միությունը յուրահատուկ աշխարհագրական դիրք է գրավում, կան եզակի հնարավորություններ ներքին միջանցքների զարգացման համար, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք: Բացի այդ, օրակարգում են տեխնոլոգիական համագործակցությունը, պարենային եւ էներգետիկ անվտանգության հարցերը եւ շատ ավելին»,- հավելել է պաշտոնյան։