Շվեյցարիայում գյուղի բնակիչներին տարհանել են անվտանգ վայր, քանի որ ժայռի փլուզման վտանգ կար, գրել է CNN-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ խոսքը Բրիենց գյուղի մասին է։ Մասնագետների կարծիքով՝ բնակավայրի բնակիչներին վտանգ է սպառնում ժայռի փլուզման հավանականության պատճառով, որը կարող է տեղի ունենալ մեկ ամսվա ընթացքում։ Քեմբրիջի համալսարանի հետազոտոզ Ռեբեկա Դելը նշել է, որ դրան նպաստում են հալչող սառցադաշտերն Ալպերում։
«Դա կարող է ապակայունացնել լեռների թեքումը քաղաքների ու գյուղերի մոտ։ Եթե լեռների թեքումը չափից ավելի անկայուն դառնա, կարող են տեղի ունենալ սողանքներ»,- ավելացրել է նա։
Տեղեկացվել է, որ գյուղում ապրում է մոտ 100 մարդ, նրանք բոլորը կտեղափոխվեն անվտանգ վայր։




























