Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու, առկա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ էներգետիկ և ջրային ոլորտի վերաբերյալ։