Մարդիկ մոռանում են, որ որքան էլ սիրաբանություն լինի Էրդողանի եւ Պուտինի միջեւ, բայց Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին alphanews.am-ի հետ զրույցում ասել է The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

«Եթե Ամերիկան,կամ Ֆրանսիան զորք ուղարկեն, որպեսզի Հայաստանը պաշպանվի, Հայաստանը պաշտպանի ումի՞ց, Թուրքիայից ու Ադրբեջանից, ուրեմն սխալմամբ ենթադրում են, որ Ամերիկան պայքարելու է,պատերազմելու է իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ, մի բան, որ անհնարին է: Բայդենը, որ իր ամբողջ քաղաքական տարիներին եղել հակաթուրք, Էրդողանին ինչ ասես ասել է, ուրեմն Արեւմուտքը ոչ թե բանակ ուղարկելու է, որ Հայաստանը պաշտպանի եւ պատերազմի Թուրքիայի դեմ, այլ հակառակը՝ Բայդենը, երբ որ նախագահ ընտրվեց, անմիջապես սկսեց մերձենալ Թուրքիայի հետ, որ Էրդողանը ավելի հեռու չգնա դեպի Ռուսաստանը»,- ասաց նա: