Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի կինոլոգները Հայաստանում ընդհանուր վարժանքների ժամանակ ծառայողական հրամաններ կմշակեն իրենց վարժեցրած շների համար։
Կինոլոգիական հաշվարկները հատուկ համալիրում կհաղթահարեն խոչընդոտները՝ պատնեշներ, աստիճաններ, ինժեներական պատնեշների շերտեր, խրամատներ, տրանշեյներ, ջրափոսեր։
ՀՌՕ զինծառայողները շների հետ կիրականացնեն ծառայողական հրամաններ, կկատարեն պարեկման եւ կարգախախտի բռնման հրամաններ, ըստ հրամանի կհրաժարվեն կերից, որը շներին կառաջարկվի կամ կնետվի կողմնակի անձանց կողմից։
Վարժանքի ժամանակ հաշվարկները կկատարեն ականների որոնման աշխատանք, կայազորի տարածքի պարեկում եւ ենթակառուցվածքքի օբյեկտների պահպանում։





























