Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայությունը փորձարկում է ազդարարման ուսումնական շչակ։
Շչակի գործարկման ընթացքում քաղաքապետարանից խնդրում են խուճապի չմատնվել և հայցում են քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար:




























