ԵԱՏՄ երկրները փաստացի անցել են ազգային արժույթներով հաշվարկների, նրանց մասնաբաժինն այս տարվա մարտին կազմել է 90 տոկոս, ասել է ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք տեսնում ենք ազգային արժույթների օգտագործման բավականին մեծ տարածում։ 2023 թվականի առաջին եռամսյակում ԵԱՏՄ-ում ապրանքների առեւտրի 89 տոկոսը ազգային արժույթներով է, ընդ որում, եթե նայենք մարտ ամիսը, ապա մենք արդեն 90 տոկոսի ենք հասել։ Սա խոսում է այն մասին, որ մենք այսօր փաստացի անցել ենք ազգային արժույթներով հաշվարկներին», - ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ։
ԵԱՏՄ-ն դառնում է ապահով հանգրվան՝ հանգիստ զարգանալու եւ երկրի տնտեսությունների զարգացման համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար, նշել է Օվերչուկը։




























